Երգչուհի և դերասանուհի Վերա Բրեժնևան ցույց է տվել, թե որտեղ է անցկացնում հանգիստը։ Instagram-ում Վերայի հրապարակած նկարներից դատելով՝ Վերան Իտալիայում է հանգստանում. այնտեղ լավ ժամանակ է անցկացնում և սպորտով է զբաղվում։

«Իտալիայում արձակուրդին միայն ՊՊ (Պաստա–Պիցա), լավ տրամադրություն և սպորտ»,– նկարը այսպես է մեկնաբանել երգչուհին։ Նշենք, որ լուսանկարում Վերան սև տոպով և կարճ տաբատով է։

Ավելի վաղ Վերան արդեն հրապարակել էր լուսանկար Իտալիայից, որտեղ ինքը քույրերի հետ է։ Աղջիկները նկարում բացարձակ երջանիկ են երևում։









































