Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Վաշինգտոնում ծանոթացա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը զարմանալիորեն բաց, ուրախ մարդ է, առանց պետության առաջին դեմքերին հատուկ որևէ «պոնտերի»,-գրել է Լապշինը Սարգսյանի հետ լուսանկարի տակ:
«Վաղն ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներում սպասում ենք. «Լապշինը վերջնականապես ծախվե՛լ է: Հաղթական Նավթստանի հետախուզությանը հաջողվել է հայթայթել նրա լուսանկարը նախագահի հետ, նշանակում է՝ նա հաստատ փող է ստացել դաշնակներից»,-հավելել է բլոգերը հետգրության մեջ:







































