Wednesday, 01 07 2026
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК

Ինչ գիտեր ՀՀԿ քաղաքական թևը ռազմական և քրեական օլիգարխիայի մասին

Սերժ Սարգսյանը չի արել այնպիսի բան, որ հերթը իրեն էլ հասնի, ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով վերջին օրերին ԱԱԾ և ոստիկանության գործողությունների, ձերբակալությունների մասին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի համհարզ Վաչագան Սարգսյանի: Էդուարդ Շարմազանովը ասում է, որ դա իր անձնական կարծիքն է: Իսկ ի՞նչ էր կարծում ՀՀԿ խոսնակը, Վաչագան Սարգսյանը, կամ գեներալ Մանվելը արե՞լ էին այնպիսի բաներ, որոնց համար «հերթը պետք է հասներ» նրանց, եթե, օրինակ, լիներ իշխանափոխություն, կամ չլիներ: Կարծո՞ւմ էին ՀՀԿ ներկայացուցիչները, որ իշխանության առաջնային տեղերում կային մարդիկ, որոնք արել էին այնպիսի բաներ, որ հերթը մի օր հասնելու էր: Եթե չէին կարծում, ապա ինչպե՞ս են համոզված Սերժ Սարգսյանի հարցում: Կամ, եթե Սերժ Սարգսյանի հարցում համոզված են, ապա ինչպե՞ս էին համոզված պնդում, որ նա անփոխարինելի է, որ նրա վարչապետությունն է միակ ճիշտը, ամենաճիշտը, անվտանգությունն ու զարգացումը:

Եթե լինելով Առաջին դեմք, Սարգսյանը, փաստորեն, անմիջապես իր այսպես ասած քթի տակ բանից անտեղյակ էր միլիոնների վերուվարին, ապա ինչպե՞ս կարող է այդպիսի ղեկավարը լինել անփոխարինելի, եթե նրա, օրինակ, անվտանգության համար պատասխանատու է մարդ, որը ապօրինի հարստացած է, բայց որից Սերժ Սարգսյանը տեղյակ չէ: Եվ ընդհանրապես, ՀՀԿ ներկայացուցիչներն ի՞նչ էին կարծում, ինչո՞ւ էր պետության 30 տոկոսը աղքատ, այն էլ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող պետության, ու դա էլ միայն պաշտոնական տվյալով: Ինչո՞ւ էր տասը տարում արտագաղթում 400 հազար մարդ, ինչո՞ւ զինուժը չուներ բավարար ռազմա-տեխնիկական հագեցածություն 2016-ին, կամ ինչո՞ւ հանրությունը նույն թվականի հուլիսին միահամուռ կերպով չմերժեց բռնությամբ իրավիճակ փոխելու փորձը, թեև խոհեմաբար այդպես էլ քայլ չարեց այդ փորձին միանալոււ: Այդ հարցերը ՀՀԿ-ում իրենք իրենց տվե՞լ են, և ովքե՞ր են տվել, իսկ իրենց կողքին նստողներին:

Մայիսի 8-ին խորհրդարանում վարչապետի թեկնածության քվեարկությունից հետո մամուլում եղավ տեղեկություն, թե ՀՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչները բողոքում են, որ մյուսների վատ վարքի պատճառով իրենք են ընկնում հարվածի տակ: Առերևույթ, դա այդպես է: Բայց խորքային առումով, այսպես ասած՝ «ի սկզբանե բանն էր» այդ մյուսների վատ վարքը, որի հետևանքով է իշխանությունը դուրս եկել ընտրական մեխանիզմից և ձևավորվել հակասահմանադրական ճանապարհով, յուրացվել, յուրացրել հանրային ռեսուրսները, վերարտադրվել ֆիզիկական ուժի բռնի գործադրմամբ, ռազմական և քրեական օլիգարխիայի կամայականություններով ու «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով:

Բայց աշխարհը փոխվում է, իրողությունները փոխվում են, առաջ են գալիս նոր խնդիրներ, առաջանում են տեխնոլոգիական հղկման անհրաժեշտություններ, և այդ թվում՝ «քաղաքական դեմքի» կամ «դիմակի» անհրաժեշտություն, երբ իշխանությունը չփոխելով իր բնույթը, իր գործունեության սխեմաներն ու մեխանիզմները, նաև նպատակները, փորձում է փոխել դեմքը: Այդտեղ սկսում է ձևավորվել քաղաքական թևը, որը վարկաբեկված չէ, որը վարքագծի առումով թաթախված չէ տարատեսակ կոռուպցիոն պայմանավորվածությունների մեջ, բայց որը ինքնին ոչինչ է, եթե չլինի ռազմական ու քրեական օլիգարխիան: Այդ հանգամանքը բավականին դիպուկ բնորոշվել էր երջանկահիշատակ ինտելեկտուալ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթում: Դա փաստացի խորհելու կոչ էր, ընտրություն կատարելու, և ՀՀԿ քաղաքական թևը կատարել է իր ընտրությունը՝ չի հեռացել իշխանությունից կամ ռազմական ու քրեական օլիգարխիայի մոտ «ծառայությունից»՝ ընդհուպ ամենավերջին պահը՝ մայիսի 8-ի քվեարկությունը:

Ըստ այդմ ամեն ինչ եղել է արդար՝ ռազմական ու քրեական օլիգարխիան ապահովել է քաղաքական թևի առկայությունն իշխանության մեջ, իր վրա վերցնելով կենսագործունեության և վերարտադրության «սև գործը», իսկ քաղաքական թևն էլ դրա դիմաց «կիսել» է այդ օլիգարխիային հասցեագրվող հանրային քննադատությունը, այդ թվում նաև օլիգարխիային «ծածկելու» համար: Ներկայումս տեղի ունեցող գործընթացները ստեղծում են այդ իմաստով ուշագրավ վիճակ. ՀՀԿ քաղաքական թևը կարծես թե ստիպված է տարանջատվել օլիգարխիայից, կամ օլիգարխիան ստիպված տարանջատվում է քաղաքական թևից, այսինքն՝ իրավիճակի բերումով նրանք հայտնվում են տարբեր դիրքերում, տարբեր խնդիրներով: Մեկի համար խնդիրը քրեական հետապնդումից ազատվելն է, թեկուզ նոր իշխանության դրած օրինականության ու իրավականության պայմաններին գալով և նախկինի համար փոխհատուցումը պետությանը վճարելով, մյուսի համար խնդիր է գտնել իր քաղաքական տեղն ու դերը նոր իրավիճակում և նոր քաղաքական համակարգում, բայց արդեն առանց օլիգարխիայի՝ ռազմական և քրեական տարրերի, որոնք նախկինում անում էին «սև գործը»:

Քաղաքական թևի ներկայիս դրսևորումները վկայում են, որ առանց ռազմական և քրեական օլիգարխիայի, այդ թևը մեծ շփոթության մեջ է և այդ օլիգարխիայի քաղաքական «դիմակի» կարգավիճակից դեռևս չի կարողանում անցնել քաղաքական սուբյեկտի կարգավիճակ տանող ճանապարհը, իհարկե հանուն արդարության՝ բավականին ծանր, պատասխանատու, դժվար, զգալի ջանք, կամք, ներքին ուժ պահանջող ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում