Քելի Բրուքը, ում 2016 թվականին Տեխասի համալսարանի գիտնականները կատարյալ կազմվածքի տեր են համարել, բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր՝ մեծ աղմուկ հանած լուսանկարը իսկապես խմբագրված է եղել՝ գրում է life.ru-ն:

Բրուքի երկրպագուները լուսանկարի վրա Photoshop-ի հետքեր են նկատել և մեղադրել են աղջկան այն բանի համար, որ նա թաքցնում է իր թերություններն այդպիսի անազնիվ ճանապարհով:

Սակայն Բրուքի խոսքերով՝ ինքը չի համարում, որ վատ բան է արել չնայած նրան, որ մի քանի օր շարունակ հերքել է Photoshop-ի միջամտության փաստը:

«Ես պարզապես մի փոքր տարվեցի: Տարվեցի և փոքրացրի փորիկս: Ես պարզապես ցանկացա մի փոքր ավելի լավ տեսք ունենալ»,- ասել է Բրուքը:










































