Thursday, 02 07 2026
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

ԿԳՆ-ն ամփոփել է «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի շրջանակում երեխաներին ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ են փոխանցվել, որոնք հնարավորություն կտան որոշակի հմտություններ և ֆինանսական գիտելիքներ ունենալով՝ հետագայում ճիշտ կողմնորոշվել, տնօրինել սեփական գումարը, ինչպես նաև խնայողություն անել:

«Այս ծրագիրը ԿԳՆ-ի համար հենց այս հենքով է կարևոր, քանի որ այն օգնում է մտածողություն զարգացնել: Երեխաները դեռևս փոքր տարիքից պետք է ունենան ֆինանսական գիտելիքներ, գրագիտություն և ամենակարևորը՝ ֆինանսական իրավունքի գիտակցություն»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ապահովել հետադարձ կապ ուսուցիչների հետ, վերհանել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, վերամշակել այն և շտկել բոլոր խնդիրները:

Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը բավականին հավակնոտ է՝ հաշվի առնելով, որ հետագայում այն ներդրվելու է գրեթե ամբողջ հանրապետությունում:

Նշվել է, որ դեռևս 2014 թվականին ՀՀ կառավարութունը հավանության էր արժանացրել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որում առավել կարևորություն էր տրված «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրին՝ նախանշելով դրա իրականացման ընդհանուր սկզբունքները:

2015 թվականից ի վեր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի, Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ, մշակել են «Սովորողների ֆինանսական կոմպետենցիաների մատրից» փաստաթուղթը, որը սահմանում է սովորողների համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական գիտելիքը, հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը՝ ըստ կրթական մակարդակների:

Բացի այդ, ընտրվել են նաև այն 4 առարկաները, որոնց ծրագրում ինտեգրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը՝ «Ես և շրջակա աշխարհը» (2-ից 4-րդ դասարաններ), «Մաթեմատիկա» (2-ից 6-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-ից 11-րդ դասարաններ), «Հանրահաշիվ» (7-ից 11-րդ դասարաններ):

2016 թվականին ձևավորվել է 11 փորձագետից բաղկացած աշխատանքային խումբ, որը զբաղվել է ]րագրի շրջանակում բովանդակային նյութերի մշակմամբ: Հիմք ընդունելով առարկայական չափորոշիչները և ծրագրերը՝ ուսուցիչ վերապատրաստման մոդուլների համաձայն` 2017 թվականին վերապատրաստվել են 14 դպրոցների 46 առարկայական ուսուցիչներ, որոնք 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում փորձարկել են ֆինանսական կրթության բովանդակությունը` առարկաներում ինտեգրելու միջոցով:

Ծրագրի փորձարկման արդյունքների հիման վրա վերջնական շտկումներ են իրականացվելու մշակված փաստաթղթերում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսված է ծրագիրը ներդնել նաև ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում՝ վերապատրաստելով ավելի քան 3000 ուսուցիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում