Saturday, 04 05 2024
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի

Հակոբն օժանդակել է ոստիկաններին՝ սպանության գործով կեղծ ապացույց ստեղծելու հարցում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Հակոբ Թոսունյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 54-ամյա Հակոբ Թոսունյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանի և Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծ ապացույց ստեղծելուն օժանդակելու դիտավորությամբ 2012 թվականի ձմռանը Քաջարան քաղաքում գործող, սեփականության իրավունքով իրեն պատկանող առևտրի կենտրոնում Նոնա Հ.-ի և նրա զինծառայող որդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով Նոնա Հ.-ին հարկադրել է 2010 թվականի օգոստոսի 28-ին Քաջարանի մշակույթի տան մոտ գտնվող զբոսայգում տեղի ունեցած հանցագործության դեպքի առթիվ՝ Գ. Պապյանի սպանության վերաբերյալ, տալ սուտ ցուցմունքներ՝ Ս. Սահակյանի գործողությունների վերաբերյալ:

Այնուհետև Թոսունյանը Նոնա Հ.-ի՝ սուտ ցուցմունք տալու պատրաստակամության մասին հայտնել է Գագիկ Դանիելյանին և Արման Ենգոյանին:

Դանիելյանն ու Ենգոյանը առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել են ապացույց՝ որպես վկա են ներգրավել Նոնա Հ.-ին, ով Դանիելյանի և Ենգոյանի ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, թե ականատես է եղել Ս. Սահակյանի կողմից Քաջարանի զբոսայգու հարակից տարածքում գործող սրճարանից խոհանոցային դանակ վերցնելուն, Գ. Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես նաև դանակի բռնակով Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Նոնան ոչ միայն ականատես չի եղել, այլև հանցագործության կատարման պահին առհասարակ դեպքի վայրում չի գտնվել:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացրած, նույն քրեական գործով մեղադրող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի միջնորդությամբ Ս. Սահակյանի գործով դատաքննության ընթացքում Նոնա Հ.-ն հարցաքննվել է որպես վկա և տվել վերոհիշյալ սուտ ցուցմունքը:

Ընդ որում՝ Հակոբ Թոսունյանի գործն ընդամենը մի մաս է, որն անջատվել է ՀԿԳ քննության վարչությունում մի խումբ անձանց կողմից Գ. Պապյանի սպանության, խուլիգանություն կատարելու, վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու, առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով կեղծ եզրակացություն տալու դեպքերի առթիվ քննվող քրեական մեծ գործից:

Հակոբ Թոսունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 2-րդ մասով, 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Թոսունյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հակոբ Թոսունյանի շահերի պաշտպան Վ. Մանուկյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում