Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը շարունակում է պահպանել ակտիվությունը։ Հունիսի 25-ին նոր ժայթքում է տեղի ունեցել, որն ուղեկցվել է երկրաշարժով։

Հավայի կղզում գտնվող Կիլաուեա հրաբխի խառնարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որը 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է առաջացրել։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժի էպիկենտրոնը 800 մետր խորության վրա է եղել։ Ստորգետնյա ցնցումից հետո խառնարանում ևս մի պայթյուն է տեղի ունեցել, սակայն ավելի թույլ։ Ինչպես նշել է Երկրաբանական ծառայությունը՝ Կիլաուեա հրաբուխը պահպանում է ակտիվությունը և դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե երբ ակտիվության անկում տեղի կունենա։










































