ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան կապակցությամբ:
Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի եւ միմյանց հետաքրքրությունները հաշվի առնելու սկզբունքների վրա հիմնված ուզբեկա-հայկական հարաբերություններն այսուհետ եւս կշարունակեն հետեւողական զարգանալ եւ խորանալ՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն ու նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»:







































