Ֆուտբոլի Եգիպտոսի Ազգային հավաքականի դարպասապահ Էսամ Էլ-Հարադին ռեկորդ է սահմանել:
45-ամյա դարպասապահը այսօր մասնակցել է Սաուդյան Արաբիայի հետ հանդիպմանը: Նա դարձել է աշխարհի առաջնություններին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը:
Մինչ այս Ռեկորդը պատկանում էր կոլումբիացի դարպասապահ Ֆարիդ Մոնդրագոնին: Վերջինս աշխարհի առաջնությանը մասնակցել էր 43 տարեկանում:







































