Մելանյա Թրամփն այդպես էլ պաշտոնական հայտարարությամբ չկիսվեց, որպեսզի բացատրեր հագուստի վերջերս արած իր ընտրությունը. «Ինձ միևնույնն է» գրությամբ բաճկոնը, որը Առաջին տիկինը հագել էր միգրանտների երեխաների հետ հանդիպմանը։ Տիկին Թրամփը միայն կիսվել էր հանդիպման մասին պատմող լուսանկարներով և տեսանյութով, հայտնելով, որ երեխաները շատ բարի են եղել, և որ ինքը հույս ունի, որ Կոնգրեսը որոշում կկայացնի։

Վերջին օրերին համացանցի լսարանը տարբեր վարկածներ էր առաջարկում, թե ինչու է նա այդպես արել. ոմանք գտնում են, որ նա անսիրտ է, մյուսերը կարծում են, որ այս կերպարը եկել էր ապացուցելու, որ առաջին տիկնոջ արտաքինն է մարդկանց համար կարևոր և ոչ՝ արած գործը. բոլորը ուշադրություն են դարձրել միայն նրա բաճկոնին, ինչն էլ ցանկանում էր ապացուցել նրա թիմը։
Ամեն դեպքում, քննադատությունները առաջին տիկնոջը չեն կանգնեցնում, և նա շարունակում է իր աշխատանքը։ Այսպես, հունիսի 24-ին նա մասնակցել է SADD Nation գիտաժողովին, որտեղ ելույթ է ունեցել ուսանողների առջև։









































