Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն հունիսի 25-ին Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից գողություն կատարելու մասին ահազանգ է ստացվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզել են, որ, դեռևս անձը չպարզված, մի տղամարդ մատանի է հափշտակել ու մեքենայով փորձել է փախչել։
Դեպքի վայրի հարևանությամբ վթարի ենթարկվելուց հետո՝ թողել է իր մեքենան ու մեկ այլ մեքենայով փախչել։
Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:










































