Դիզայներ Մարկ Ջեյկոբսը ԼԳԲՏ հանրության պաշտպանությամբ է հանդես եկել։ Դիզայներն Instagram-ի իր էջում կիսվել է տեսագրությամբ, որտեղ աչքը կապույտ դիմահարդարմամբ է։
Դիզայները նոր #GratefulNotHateful կոչվող քարոզարշավ է սկսել՝ ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների։ Կարճատև տեսահոլովակում Մարկը կոչ է անում չսպասել ԼԳԲՏ հանրության շքերթին, այլ ինքնարտահայտվել ամեն օր և չկասկածել, որ վաղ թե ուշ իրենց ձայնը լսելի կլինի։
Pride 2018 շքերթը տեղի կունենա այս հանգստյան օրերին ԱՄՆ մի շարք քաղաքներում։










































