Իր 31-րդ տարեդարձը Լիոնել Մեսիին նշում է Ռուսաստանում՝ ընկերների հետ միասին Նիգերիայի դեմ կարևոր մրցախաղին պատրաստվելով, փոխանցում է Life Shot-ը։
Ռուսաստանցի հրուշակագործներն Արգենտինայի հավաքականի ավագի ծննդյան օրվա առթիվ ֆուտբոլիստի տեսքով հսկայական թխվածք են թխել։
Նշվում է, որ «շոկոլադե» Մեսին 60 կգ է կշռում և գործնականում համընկնում է արգենտինացու հասակի հետ։
Հիշեցնենք, որ Արգենտինա-Նիգերիա մրցախաղը տեղի կունենա հունիսի 26-ին, Սանկտ Պետերբուրգում, Երևանի ժամանակով՝ 21։00-ին։













































