Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում:
Տուն-թանգարանի պաշտոնական բացումը նախատեսված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը:
Ավանդական տուն-թանգարան լինելուց բացի՝ այստեղ կամփոփվի ամերիկահայ հայտնի գրողի ստեղծագործությունների եւ լուսանկարների թվայնացված մեծագույն արխիվը:








































