ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պետալումա քաղաքում կայացել է «Ամենաանճոռնի շուն» ամենամյա 30-րդ մրցույթը։ Այս տարի մրցանակի համար 14 «սարսափելիներ» էին մրցում։

Հաղթող է դարձել Ժա Ժա անունով իննամյա անգլիական բուլդոգը, որն աչքի էր ընկնում անհավանական երկար լեզվով։ Շան տերը 1500 դոլարի չափով մրցանակ է ստացել, ինչպես նաև Նյու–Յորքի ուղևորության սերտիֆիկատ։








































