Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ակտիվացնել նաև Հոկտեմբերի 27-ի գործը… հայտնի տեսագրությունը գեներալ Մանվել Գրիգորյանի մո՞տ է

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում արված տեսանյութի շուրջ քննարկումները հիմնականում  վերաբերում են գեներալի կողմից զինվորների սննդի, հագուստի և այլ պարագաների հափշտակմանն   ու  յուրացմանը։

Զուգահեռ կան տեսակետներ, որ Մանվել Գրիգորյանը կարող է օգտակար լինել այլ ոճրագործություններ բացահայտելու մասով, և խոսքն առաջին հերթին վերաբերում է Հոկտեմբերի 27-ին։

Այս միտքն անշուշտ կապված է հայտնի տեսագրության հետ՝ Նաիրի Հունանյան-Ռոբերտ Քոչարյան. գեներալը ժամանակին հայտարարում էր, որ այն իր տրամադրության տակ է, հպարտանում էր ու ակնարկում, որ այդ տեսագրությունը քոչարյանական իշխանությունից իր պաշտպանության երաշխիքն է:

Այսինքն՝ Մանվել Գրիգորյանի տիրապետած տեսագրությունում պատկերված ու հնչեցված է այն, ինչը չհրապարակելու համար նրան իր գործողություններում ազատություն է տրվել։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ, ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այդ տեսագրության առկայության  մասին լսել է ՔԿՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանից. «Լսել եմ, որ Հոկտեմբերի 27-ի  հետ կապված իրական, ամբողջական այդ տեսագրությունը Մանվելի մոտ է։

Անձամբ ես սպասում եմ հարմար պահի, երբ կպահանջենք նաև Հոկտեմբերի 27-ի դատավարության վերսկսում, նոր հանգամանքների ի հայտ գալուն։

Դրանցից մեկը կարող է լինել այդ տեսագրությունը, լավ որ փնտրեն, նրան սեղմեն, որ ասի՝ իր մոտ է։ Շատերն են ասում, որ դա Մանվելի մոտ է։ Չնայած  ես այլ տարբերակներ էլ եմ լսել, չգիտեմ՝ որն է ճիշտը»:

Տիկին Բախշյանը հավելում է. «Ինքս պահանջելու եմ վերաբացել այդ հարցը, ուղղակի չգիտեմ՝ որ պահին է  ճիշտ։ Այսինքն՝ գիտեմ. երբ դատախազն էլ փոխվի, երբ ՀՀ դատախազը ճիշտ մարդ լինի, այդ ժամանակ ես անհրաժեշտ կհամարեմ»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է պաշտպանության համակարգում և անմիջական քաղաքական ղեկավարության հետ ազդեցություն ունեցող անձ է։

Ըստ Սաքունցի՝  նա շատ օգտակար ինֆորմացիայի է տիրապետում. «Կարծում եմ՝  բավականին օգտակար կարող է լինել թե՛ Հոկտեմբերի 27-ի և թե՛ Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման հետ կապված։ Նա նախկին բոլոր իշխանություններին մոտ անձնավորություն է, շատ տվյալներ կարող է ներկայացնել։

Բայց ամեն ինչ կախված է հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմնից։ Միևնույն ժամանակ չպետք է ամեն ինչ միայն նրա ասածի հիման վրա ընդունել, պետք է բազմակողմանի քննություն իրականացվի։ Նույն Էջմիածնի ընտրական գործընթացների հետ կապված երբ քրեական գործ էր հարուցվել, նա պետք է հարցաքննվի նաև այդ շրջանակներում։

Օրինականության տեսակետից այն հոդվածները, որոնց հիման վրա հարուցվել է  քրեական գործ, որոնցում որպես կասկածյալ ներգրավված է, այդ գործերի շրջանակները թույլ չեն տալիս Մարտի մեկի կամ Հոկտեմբերի 27-ի ուղղությամբ քննություն անցկացնել, չպետք է նույն զամբյուղի մեջ դիտարկել։ Եվ հետո՝ արդյոք միայն Մանվել Գրիգորյա՞նն է մեղավոր,  իհարկե՝ ոչ:

Բավականին լուրջ  լայնածավալ աշխատանք կա տանելու մարդու իրավունքների շարունակական խախտումների, կոռուպցիոն տարբեր գործերի հետ կապված, որոնց շրջանակներում ոչ միայն նա, այլև շատ նախկին պաշտոնյաներ պետք է հարցաքննվեն։ Հիմա մտածել՝ հազիվ ձեռներս է ընկել, բոլոր ուղղություններով գործ սկսենք,  ողջամիտ չէ»,- եզրափակեց նա։

 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է  կատարել. «Պնդում եմ, որ Հոկտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած իրադարձություններում կալանավորված գեներալն առանցքային դեր է ունեցել և եղել է կարևոր շահառու հետագա գործընթացներում։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ստահակ պարտկոմի միահեծան իշխանության հաստատմանն ուղղված քայլերին։ Էդ պարտկոմն էր, որ նրա «տեղը լենացրեց»։

Կարծում եմ՝ ներկայիս գործի քննությունը պատեհ առիթ է 19 տարի առաջվա գործը տեղից շարժելու համար»։

 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանը մանրամասնեց. «Պետք է ակտիվացնել նաև Հոկտեմբերի 27-ի հետ կապված գործերը, որոնք մինչև վերջ ավարտված չեն։

Այդ իմաստով մի շարք անձանց չէր խանգարի որպես վկա ներգրավել։ Ըստ իս՝ մի շարք մարդիկ շատ բաներ ունեն պատմելու։

Հատկապես այն մարդիկ, ովքեր իրապես դարձան Հոկտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած զարգացումներում շահառուներ, ընդ որում՝ շատ մեծ շահառուներ, հասան մի կարգավիճակի, որին մինչև Հոկտեմբերի 27-ը երազել չէին կարող, դարձան ունեցվածքի տեր, որի մասին երազել չէին կարող, և այդպես շարունակ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում