Այսօր ընթանում էր ԵԿՄ վարչության նիստը: Այն ընթացավ առանց լրագրողների ներկայության, քանի որ վարչության անդամները նպատակահարմար գտան նիստն անցկացնել փակ: Երկրապահները դատապարտող հայտարարություն են ընդունել գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված սկանդալային բացահայտումների վերաբերյալ:
Երկրապահները դատապարտում են գեներալ Մանվել Գրիգորյանի արարքը: Նրանց մի մասը կողմ է, որ ԵԿՄ-ն չլուծավի և այն ղեկավարեն խորհրդի անդամները:











































