Բրիտանական The Daily Telegraph թերթը Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, որ հրապարակվել է 1877 թվականին, ներառել է պատմության մեջ մեծագույն վեպերի եռյակում: Լև Տոլստոյի ստեղծագործությունը զիջել է միայն Հերման Մալվիլի «Մոբի Դիկին» և անգլիացի կին գրող Ջորջ Էլիոթի «Միդլմարչին» (1872), որը գրավել է 1-ին տեղը:
Բացի այս ստեղծագործություններից՝ լավագույն վեպերի տասնյակի մեջ են մտել նաև Հենրի Ջեյմսի, Ջոզեֆ Կոնրադի, Մարսելյա Պրուստի, Շարլոտա Բրոնտեի, Ջոն Մաքսվել Կուտզեի, Վիրջինյա Վուլֆի և Միգել դե Սերվանտեսի գործերը:









































