Tuesday, 23 06 2026
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին

Վարչապետի կոչը միջամտություն է հեռուստաընկերության գործերին, ինչը անթույլատրելի և անընդունելի է. Աշոտ Մելիքյան

«Հեռուստաընկերությունների մասով վարչապետի գրառումը խոսքի ազատության սահմանափակման փորձ չէ։ Դա կարող է դիտարկվել որպես միջամտություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով վարչապետի գրառմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում՝ «օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից»։ «Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,- վերջում ասել էր վարչապետը։

Վարչապետի այս գրառումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողական կազմակերպությունների ուշադրությունն էր հրավիրել խնդրի վրա, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից խոսքի ազատության սահմանափակման փորձ չի իրականացվում։

Աշոտ Մելիքյանը զարմանում է հատկապես Արմեն Աշոտյանի արձագանքով, քանի որ ժամանակ առաջ բոլորովին հակառակ պատկերն էր։ «Իսկապես հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Երբ Արմեն Աշոտյանը, լինելով իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, Հանրային հեռուստաընկերությունում վարում էր «Եռանկյունի» հասարակական-քաղաքական հաղորդումը, և լրագրողական կազմակերպությունների փորձագետները, և անձամբ ես ասում էի, որ դա անթույլատրելի է, նրա համար մեր կարծիքը որևէ արժեք չուներ։ Երբ մենք ասում էինք, որ հայաստանյան հեռարձակման ոլորտը և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն արմատական բարեփոխումների կարիք ունի, մեզ անտեսում էին։ Երբ պահանջում էինք բացահայտել և պատժել «Էլեկտրիկ Երևան»-ի և Սարի թաղի իրադարձությունների ժամանակ լրագրողներին բռնությունների և հետապնդումների ենթարկողներին, իշխանություններն ընդամենն իմիտացիոն նախաքննություն սկսեցին։ Իսկ հիմա Արմեն Աշոտյանի համար մեր կարծիքը կարևոր դարձավ։ Անկեղծ ասած՝ այստեղ նաև 2 միտում է նկատվում։ Առաջինը՝ փորձել օգտագործել անկախ լրագրողական կազմակերպություններին ինչ-ինչ քաղաքական նպատակների համար, և երկրորդ՝ հնարավորինս շեղել հասարակության ուշադրությունը՝ այսօր տեղի ունեցող շատ ավելի կարևոր իրադարձություններից։ Կարծում եմ՝ չի հաջողվի թե մեկը, թե մյուսը»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով. «Անկախ լրագրողական կազմակերպությունները և մասնավորապես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, անթույլատրելի համարելով ցանկացած իշխանության միջամտությունը կամ ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ, միշտ արտահայտել է իր դիրքորոշումը ոլորտի ցանկացած խնդրի վերաբերյալ։ Քանի որ հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական ճամբարների, վերջին ժամանակներում հատկապես աչքի են ընկնում կողմնակալ, աչառու հրապարակումներով և հաղորդումներով»։

Մելիքյանը նշեց, որ նոր կառավարությունը հիմա այն ականներ է տեսնում, որը, որ թողել է նախորդ իշխանությունը։ «Փաշինյանի այդ գրառումը շատ էմոցիոնալ է, և հաշվի առնելով, որ նա վարչապետ է, այդ կոչը կարող է դիտվել որպես միջամտություն հեռուստաընկերության գործերին։ Ես ինքս նայել եմ այդ հաղորդումը, տեսել եմ լրագրողական էթիկայի խախտումներ, և վարչապետը կարող էր դիմել լրագրողական կազմակերպություններին, դիտորդ մարմնին և խնդրել փորձագիտական եզրակացություն տալ։ Սա կլիներ ճիշտ որոշում հեղափոխական պայմաններում»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ոլորտը կարգավորման լուրջ անհրաժեշտություն ունի։ Օրենսդրական կարգավորումը անհրաժեշտություն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում