Saturday, 27 06 2026
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

«Սասնա Ծռերի» մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին

Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանում հրապարակվում են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2016 թ. հուլիսյան ապստամբության ժամանակ Սասնա Ծռերի հնչեցրած կոպիտ արտահայտություններ, մեր ընդհանուր հակառակորդն անմիջապես փորձում է ուռճացնել երևույթը ու սեպ խրել Սասնա Ծռերի ապստամբության և ներկայի Թավշյա հեղափոխության միջև, իսկ տասնամյակների թմբիրից նոր զարթնած մեր որոշ հայրենակիցներ, առանց ամսաթվին նայելու, առանց ժամանակներն ու իրավիճակները քննելու, ակամա ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին: Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը:

2016 թ. հուլիսին հուր էր անհրաժեշտ: Բնական երևույթ է, երբ հուրը հանդիպում է ջրին, ընդվզում և պոռթկում է:

Քննարկել կամ քննադատել այդ երևույթը, կնշանակի բնության օրենքների դեմ անիմաստ սուր ճոճել: 2016 թ. Սասնա Ծռերի ապստամբության հուրը խանձեց հակառակորդի երախը: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ 2018 թ. Թավշյա հեղափոխության ջրով մաքրելու մեր երկիրը, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորս միասին անում ենք:

Հիմա, երբ հուրն ու ջուրը ձգտում են հասկանալ միմյանց, ըմբռնել իրենց միասնական առաքելությունը և, հրեղեն ջուր, այսինքն՝ սերմ, դառնալ մեր Հայրենի հողից ազատության, արժանապատվության ու երջանկության բերք ստանալու համար, երկու տարի առաջ հուր և ջուր եզրույթների միջև միանգամայն օրինաչափ ու բնական բախումից առաջացած մնացորդներն ասպարեզ բերելը և երևույթը պառակտման ու հակադրության տրամաբանությամբ քննարկելը նույնն է, թե տրորես ու ոտնակոխ անես այն արտը, որ բոլորիս ձեռքով է ցանվել և բոլորիս արյունով ու քրտինքով է ջրվել:

Ուստի բոլորին կոչ եմ անում՝ վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին, մաքու՛ր պահեք ձեր սիրտն ու միտքը, և ձեր էներգիան ծախսեք երկիրը մաքրելու ու շենացնելու վրա:

Նիկոլ Փաշինյանի և Սասնա Ծռերի զավակներն ուս-ուսի մասնակցել են Թավշյա հեղափոխությանը և դարձել են այն հրեղեն սերմի մարմնացումը, որին կարոտով սպասում է Հայրենի հողը»:

Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան

23 հունիսի 2018 թ., «Արմավիր» ՔԿՀ

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում