2013թ. ժամանակակից լավագույն դերասաններից մեկի՝ Թոմ Հենքսի մոտ 2-րդ տիպի շաքարային դիաբեթ ախտորոշեցին: Դերասանի խոսքով՝ դրանում մեղավոր է միայն ինքը իր անառողջ սննդակարգով՝ գրում է changeua.com-ը:

Ավելի ուշ դերասանը հայտարարել էր, որ այդ ախտորոշումը ոչ միայն պայմանավորված է անառողջ սննդակարգի պատճառով իր քաշի տատանումներով, այլև այն դերերով, որոնք նա խաղացել է «Մերժվածը» և «Ֆիլադելֆիա» ֆիլմերում, որոնց նկարահանումների ընթացքում նա ստիպված է եղել շատ նիհարել:

«Ես ծույլ ամերիկացիների սերնդին եմ պատկանում, ովքեր ողջ կյանքի ընթացքում զվարճացել են, իսկ հիմա տառապում են հիվանդություններից: Ես ապուշ եմ եղել»,- ասել է Թոմը:









































