Համացանցում հրապարակվել է Փոլ Մաքարթնիի մասնակցությամբ տեսագրությունը՝ Ջեյմս Քորդենի հայտնի Carpool Karaoke կարաոկե նախագծի շրջանակում։ Տեսագրությունը երկու օրում YouTube-ում շուրջ 6 մլն դիտում է հավաքել։

Երաժիշտը և հաղորդավարն ավտոմեքենայով երթևեկում են Լիվերպուլում, երգում են և շփվում։ Շոուի շրջանակում երաժիշտը կատարել է իր ամենահայտնի հիթերը, ինչպես նաև նոր ստեղծագործությունները։












































