Rolling Stone-ին տված նոր անկեղծ հարցազրույցում 54-ամյա դերասան Ջոնի Դեփը խոստովանել է, որ կցանկանար վերանկարահանել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմը սեփական լոգասենյակում:

«Հրաշալի կլիներ, սակայն Հոլիվուդն այլևս ռիսկի չի դիմում»,- կատակում է Ջոնի Դեփը, ով հազիվ թե կարողանա թույլ տալ իրեն նմանատիպ նախագիծ:
Այժմ նա դատական քաշքշուկի մեջ է իր նախկին բիզնես մենեջերի և նրա եղբոր հետ՝ պայմանագրի կետերի խախտման պատճառով, և հաճախ, ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ծախսում է ավելին, քան աշխատում է:









































