ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է կնոջ՝ Մելանյայի բաճկոնին գրությունը, որը ԶԼՄ-ների բացասական արձագանքի պատճառն է դարձել։
«Իմ կնոջ բաճկոնին I really don’t care, Do U? («Ինձ իսկապես չի հուզում, իսկ ձե՞զ») գրությունը կեղծ ԶԼՄ-ներին է վերաբերում։ Մելանյան պարզել է, թե նրանք որքան անպատիվ են, և այժմ նրա համար իսկապես միևնույն է»,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկնոջը քննադատել են բաճկոնին գրության համար, որով նա Տեխաս՝ Մեքսիկայի հետ սահման է մեկնել։
“I REALLY DON’T CARE, DO U?” written on the back of Melania’s jacket, refers to the Fake News Media. Melania has learned how dishonest they are, and she truly no longer cares!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 21, 2018








































