ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի ագրեսիան ժամանակակից համաշխարհային սպառնալիքներից է։ Այս մասին դաշինքի ղեկավարն ասել է հունիսի 21-ին, Լոնդոն այցի ժամանակ։
«Մենք բախվում ենք մեկ սերնդի ընթացքում ամենաանկանխատեսելի անվտանգության միջավայրի հետ։ Միջազգային ահաբեկչությունը, զանգվածային ոչնչացման զենքի արագ տարածումը, կիբերհարձակումները։ Եվ իհարկե, ավելի սպառնալից դարձող Ռուսաստանը»,-ասել է նա Լոնդոն այցի ընթացքում։
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել միավորել ջանքերը նշված սպառնալիքների դեմ։
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ «ագրեսոր երկիրն անցել է վախեցնելու մարտավարությանը և հարևաններին սեփական ուժն է ցույց տալիս»։











































