ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին քննադատել են բաճկոնին գրության համար, որը նա կրել էր Տեխաս՝ Մեքսիկայի հետ սահման թռիչքի ժամանակ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մելանյա Թրամփի բաճկոնին գրված էր՝ I really don’t care. Do U? («Ինձ դա ընդհանրապես չի հուզում, իսկ Ձե՞զ»)։
Սակայն ԱՄՆ-ի սահմանին անչափահասների համար հատուկ կենտրոններ այցի ժամանակ, որտեղ ներգաղթյալների երեխաներն են տեղակայված, առաջին տիկինը կաթնագույն բաճկոնով է եղել։











































