Վենսան Քասել և Մոնիկա Բելուչի զույգը իրավամբ համարվում էր գեղեցիկ զույգերից մեկը: 2013թ., սակայն, զույգը ամուսնալուծվեց: Այնուամենայնիվ, Մոնիկան և Վենսանը պահպանեցին բարեկամական հարաբերությունները, նրանք նաև ընդհանուր երեխաներ ունեն՝ գրում է interesnoznat.com-ը:

Աստղային զույգի ավագ դուստրը՝ Դևա Քասելը, վերջերս նշել է իր 13-ամյակը: Աղջիկը մորից ժառանգելէ ամենալավ հատկանիշները՝ գրավիչ կազմվածքը, դիմագծերը և թարմ տեսքը: Երկրպագուներից շատերը նկատում են, որ Դևան չափազանց նման է երիտասարդ Մոնիկային: Նրա լուսանկարները փաստում են, որ աղջիկը, իսկապես, մոր պատճենն է:













































