Աշխարհի գավաթի խմբային փուլի երկրորդ տուրում Պերուի ազգային հավաքականի կապիտան, հարձակվող Պաոլո Գերերոն Ֆրանսիայի ազգային հավաքականի դեմ խաղում մասնակցեց ամբողջ խաղին՝ գրում է segodnya.ua-ը:

Նրա թիմը պարտվեց 0:1 հաշվով, և անկասկած, չի կարողանա դուրս գալ մունդիալի փլեյ-օֆ: 34-ամյա ֆուտբոլիստի հետ 2018թ. Աշխարհի առաջնությունը կլքի նրան ուղեկցող հմայիչ ընկերուհին՝ 25-ամյա Տաիսա Լեալը, ով վերջին ամիսներին աջակցում էր խաղացողին, մինչ նա պայքարում էր դատարաններում` Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար:

Ավելի վաղ Գերերոն թմրանյութ օգտագործելու համար որակազրկվել էր:


























































