Դավիթաշենի կամրջի վրա ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից մոտ երկու ամիս առաջ 32-ամյա երիտասարդի ինքնասպանության կանխումը շատերը վատ շոու համարեցին և Նախարարի համար չստացված PR. «Իսկ նախարարի ռեյտինգն այդ դեպքից հետո աճե՞լ է, թե՞ նվազել»,- նախօրեին նախարար Երիցյանից հետաքրքրվել է «Հրապարակ»-ի լրագրողը:
«Ես կարծում եմ, որ դա վարկանիշի հետ կապ չունի, եթե Ձեզ թվում է, որ ինչ-որ վարկանիշի համար պետք է մարդկանց փրկել, չարաչար սխալվում եք: Եթե մարդն անհեթեթ քայլ է անում, պետք է ձեռքը բռնել և ասել՝ չի կարելի, տղա ջան, բալիկ ջան, որ մյուս անգամ չանի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































