Saturday, 27 06 2026
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցրի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։

Նա նշել է, որ Թանդիլյանի հետ շարունակելու են համատեղ աշխատանքը։

Վարչապետը նշել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը կառավարությունում ընդունելու առանցքային նպատակը նախևառաջ ժամանակ շահելն էր։ «Որպեսզի հանդարտ՝ առանց ցայտնոտի, խորը, լուրջ քննարկում ունենանք։ Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում մի բանում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի», – ասել է Փաշինյանը։

Առաջիկա երկու ամսվա ընթացքում պետք է ներկայացվի փոփոխությունների նախագիծ, ինչպես նախարար Մանե Թանդիլյանը նշել է, հույս ունի, որ աշնանը փոփոխությունների նախագիծը կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը։

Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական մշակույթը հարստացավ նոր դրսևորումներով: Մանե Թանդիլյանը հրաժարական էր տվել սկզբունքային, ծրագրային նկատառումներից ելնելով: Վստահության բարձր վարկանիշ ունեցող վարչապետն, իհարկե, կարող էր ընդունել այդ հրաժարականը, մանավանդ` այս պահին նույնիսկ վիճահարույց օրինագծի ընդունումը որևէ կերպ չի անդրադառնում նրա վարկանիշի վրա:

Սակայն Փաշինյանը գնաց այլ ճանապարհով, որն ավելի շատ բնորոշ է կայացած արևմտյան դեմոկրատիաներին: Քանի որ սկզբունքային ռեֆորմի շուրջ կառավարությունում չկար կոնսենսուս, նա որոշում կայացրել կենսաթոշակային համակարգի շուրջ շարունակել քննարկումները: Սա լուրջ ազդակ է հասարակությանը, որ Փաշինյանի թիմն աշխատելու է քաղաքական տոլերանտության, կոմպրոմիսների դաշտում:

Տարիներ շարունակ կառավարման որակը տուժել է նաև այն պատճառով, որ իշխանության առաջին դեմքն ընդունել է միանձնյա որոշումներ` հաճախ հաշվի չնստելով անգամ կառավարող կուսակցության, համակարգի այլ սեգմնետների կարծիքների հետ:

Նիկոլ Փաշինյանը զերծ է մնում նման գործելակերպից` անգամ այն դեպքում, երբ իշխանության լեգիտիմության հիմքում բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշն է: Գործող վարչապետը թերևս գիտակցում է, որ կառավարության բնականոն գործունեության երաշխիքը որակյալ որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելն է:

Մյուս կողմից` Մանե Թանդիլյանի պատմությունն ունի նաև, այսպես կոչված, քաղաքական ենթատեքստ, որը կապված է խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ: Ըստ ամենայնի` Նիկոլ Փաշինյանն առաջիկա ընտրություններին մտադիր է մասնակցել «Ելքի» ձևաչափով: Մանե Թանդիլյանը դաշինքի նշանային դեմքերից մեկն է ու նրա հրաժարականը չընդունելը կարելի է համարել Փաշինյանի քաղաքական ուղերձ, որ նա մտադիր է պահպանել դաշինքային ձևաչափը:

«Ելքի» դաշինքը ունիկալ երևույթ է Հայաստանի քաղաքական համակարգում: Նույնիսկ 2017-ի խորհրդարանական կանխատեսելի ընտրություններում «Ելքը» կարողացավ դրական փոփոխությունների հանրային սպասումներ ծնել: Չլինեին դրանք` հազիվ թե հնարավոր լիներ թավշյա հեղափոխությունը: «Ելք» դաշինքը բացառիկ է այն առումով, որ ձևավորել է որոշումների կայացման դեմոկրատական մեխանիզմ, ինչը մի կողմից բացառել է անձնակենտրոն կառավարումը, մյուս կողմից` խմբակցությունը, մեծ հաշվով, հեռու է պահել ճգնաժամերից, եթե նույնիսկ երեք կուսակցությունները տրամագծորեն հակադիր մոտեցումներ են ունեցել տարբեր հարցերում:

Քաղաքական բազմազանությունը ստրատեգիական ընդհանուր տեսլականի համատեքստում «Ելք» դաշինքի քաղաքական հիմնական հաղթաթուղթն է և, եթե արտահերթ ընտրություններից հետո այդ մոդելը ներդրվի կառավարությունում, ապա էապես կբարձրանա ընդունվող որոշումների արդյունավետությունը, կառավարման որակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում