Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է երկրի ինը շրջանների նահանգապետերին և կոչ է արել նրանց «քաղաքացիների շահերի համար 24-ժամյա ռեժիմով աշխատել»՝ փոխանցում է Gazeta.Ru-ն:
Մինչև երկրի նոր սահմանադրական մոդելին անցնելը նահանգապետերին նշանակում էր նախագահը: Այժմ այդ լիազորությունները վարչապետին են տրված:
Մինչև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու լիազորությունների ավարտը նախկին բոլոր նահանգապետերը հեռացել էին պաշտոններից:









































