ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դուլուտ քաղաքում (Մինեսոտա) հայտարարել է, որ իր վարչակազմը ցանկանում է «լեզու գտնել» Ռուսաստանի հետ։
«Ես ձեզ մի բան կասեմ։ Մենք ուզում ենք լեզու գտնել Ռուսաստանի հետ»,– ասել է նա, միևնույն ժամանակ նշելով, որ Մոսկվայում կնախընտրեին, որ 2016 թվականի ընտրություններում հաղթեր Հիլարի Քլինթոնը։
Այժմ ակտիվորեն քննարկվում է պարոն Թրամփի հանդիպման հնարավորությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԶԼՄ–ները հաղորդում են, որ բանակցությունները կարող է հուլիսին ընթանան։ Մեծ Բրիտանիան վախենում է, որ դրանք կարող են նախքան ՆԱՏՕ–ի հուլիսյան գագաթնաժողովը տեղի ունենալ։
Սպիտակ տունը դեռևս չի հաստատում, որ հանդիպումը կարող է հուլիսին տեղի ունենալ, իսկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդհանրապես ասում է, որ նման տարբերակ չի էլ քննարկվում։








































