Նախօրեին Սյուզան Սարանդոնը Էնդի Քոյենի շոուի հյուրն էր, գրում է Spletnik.ru-ն: Հաղորդավարի այն հարցին` արդյոք նա երբևէ եղե՞լ է ոչ սթափ վիճակում հոլիվուդյան պատասխանատու միջոցառումների ժամանակ, Սյուզանը պատասխանել է, որ «Օսկար»-ի այն մրցանակաբաշխություններին, որոնց ժամանակ ինքը ևս առաջադրված է եղել, այցելել է թմրանյութ ընդունելուց հետո:
«Երբևէ՞: Իմ բոլոր «Օսկար»-ներին սպասելիս ես այնքան էի նյարդայնանում, որ չէի կարող սթափ լինել»,- ասել է դերասանուհին:
Պետք է նշել, որ դերասանուհին «Օսկար»-ի առաջադրվել է 5 անգամ, իսկ 1995-ին այն ստացել է «Հանգուցյալը գալիս է» ֆիլմի համար:
Իսկ այն հարցին, թե նա զղջո՞ւմ է իր խաղացած որևէ դերի համար, դերասանուհին պատասխանել է. «Երբեք: Բացի նրանցից, որոնք ձախողվել են: Դուք այդ մասին որևէ բան գիտե՞ք»:












































