Հրապարակվել են ABBA խմբի նոր լուսանկարները, որը 35 տարի անց կրկին միավորվել է։
Լուսանկարները հրապարակվել են խմբի Instagram-ի էջում։ Գրառման մեջ ասվում է, որ կատարողները Ստոկհոլմի RMV ստուդիայում են և աշխատում են երկու նոր ստեղծագործության շուրջ, որոնք կթողարկվեն այս տարի։

ABBA խումբը (Ագնետա Ֆելթսքոգ, Բյորն Ուլվեուս, Բենի Անդերսոն և Անի-Ֆրիդ Լինգսթադ) ձևավորվել է 1972-ին։ Խմբի անդամները վերջին անգամ միասին հեռուստաեթերում հայտնվել են 1982-ին, սակայն դրա ցրվելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։









































