Google ընկերությունը հայտարարել է, որ հետագայում նախատեսում է հաճախորդներից գումար վերցնել միայն այն գովազդի դիմաց, որն օգտատերերը դիտելու հնարավորություն են ունեցել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Առցանց հրապարակվող գովազդների կեսից ավելին չի նկատվում օգտատերերի կողմից: Պատճառն այն է, որ դրանք հայտնվում են էջի ամենաներքևում:
Google-ի խոսքերով` գովազդը դիտվող կհամարվի միայն այն ժամանակ, երբ դրա 50 տոկոսը կամ ավելին կերևան վեբ կայք այցելելու առաջին վայրկյանների ընթացքում:









































