Դեկտեմբերի 13-ին Թեյլոր Սվիֆթի ծննդյան օրն է:
Չնայած աստղը 24 տարեկան է, արդեն հասցրել է վաստակել ավելի քան հարյուր երաժշտական մրցանակներ: Նա յոթ «Գրեմմի» ունի, տասներկու Billboard Music Awards, ինչպես նաև՝ մի շարք այլ արձանիկներ:
Երգչուհու ոչ բոլոր մրցանակներն են կապված նրա երաժշտական գործունեության հետ: Նա հաճախ է հայտնվում ամենաոճային ու գայթակղիչ կանանց ցուցակներում:








































