Արգելափակման նոր համակարգը Twitter-ում գործել է մեկ օրից էլ քիչ: Օգտատերերի ճնշման ներքո ընկերությունը ստիպված է եղել հրաժարվել կանոններից, որոնք թույլ են տվել արգելափակված բաժանորդներին շարունակել նայել ու թվիթներ գրել այն օգտատերերի գրառումներին, ովքեր արգելափակել են իրենց: Նրանք կարողացել են նույնիսկ անձնական հաղորդագրություններ ուղարկել, որոնք սակայն անտեսանելի են մնացել ստացողի համար: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով Twitter-ի բլոգին:
Նոր կանոնները քննադատության էին ենթարկվել, քանի որ կոպիտ օգտատերերին տվել են իրենց արգելափակողների հետ փոխգործակցելու հնարավորություն: Օգտատերերը դժգոհել էին, որ իրենց նման մարդկանցից հեռու պահելու փոխարեն միկրոբլոգների ցանցը կապում է իրենց իսկ աչքերը:
Տվյալ արտադրանքի հարցերով զբաղվող փոխնախագահ Մայքլ Սլիպին հայտնել է, որ արգելափակման բոլոր նախկին կարգավորումները մնում են ուժի մեջ:









































