Ռեժիսոր Ռիդլի Սքոթը կդառնա Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» դետեկտիվ վեպի էկրանավորման պրոդյուսերը, գրում է The Hollywood Reporter-ը:
Սքոթի հետ միասին ֆիլմի վրա աշխատելու են նաև պրոդյուսերներ Սայմոն Քինբերգն ու Մարկ Գորդոնը: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Fox ստուդիան:
Հայտնի չէ, թե ովքեր են լինելու ֆիլմի սցենարիստները և էկրանավորման ռեժիսորը:
Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» դետեկտիվ ստեղծագործությունն առաջին անգամ հրապարակվել է 1934թ.:
Վեպի հիման վրա առաջին լիամետրաժ ֆիլմը էկրան է բարձրացել 1974-ին: Այն նկարահանել է ռեժիսոր Սիդնի Լյումետը:









































