«Ռիվեր Փլեյթ»-ի 20-ամյա կենտրոնական կիսապաշտպան Մանուել Լանսինին հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է Ole պարբերականը:
Գերմանական ակումբը պատրաստ է խաղացողի տրանսֆերի դիմաց առաջարկել 10 մլն եվրո:
Նշվում է, որ բանակցությունները կողմերի միջև հաջող են անցնում, և ակումբենր կարող են համաձայնության գալ արդեն առաջիկա ձմռանը:
Արգենտինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լանսինին մասնակցել է 17 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում:








































