Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրաչյա Ալեքսանյանին պատկանող «Իվեկո» մակնիշի EA 576 NH պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:









































