Thursday, 02 07 2026
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել

Պանդորայի արկղը բացվել է․ Մանվել Գրիգորյանի զինակիցները ևս բացահայտվելու են

«Ինձ համար այդքան էլ զարմանալի չէ, որովհետև ապրիլյան պատերազմից հետո հստակ երևաց, որ կոռուպցիան ստացել է արյան տեսք՝ հանձինս վայ-գեներալների դղյակների, ունեցվածքների ֆոնին՝ սահմանում՝ առանջագծում կանգնած զինվորների: Ապրիլյանի օրերին առաջնագծում և՛ փամփուշտի, և՛ սննդամթերքի, և՛ հագուստի պակասություն զգացվեց: Դեռևս երկու տարի առաջ հայտարարեցի, որ շատ արագ պետք է միջոցներ ձեռնարկել՝ երկրում համակարգային բարեփոխումներ իրականացնելու, և կոռուպցիայի դեմ պայքարի պլան առաջարկեցի»,- այս մասին Մանվել Գրիգորյանի դեմ իրականացված ԱԱԾ հատուկ գործողությունների և բացահայտումների թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանն ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Քննարկման մյուս մասնակցի՝ փաստաբան Նորայր Նորիկյանի դիտարկմամբ՝ ՀՀ նորմատիվային բազան բավարար է լիարժեքորեն կոռուպցիայի դեմ բուրգը քայքայելու համար: «Մենք իրավական նորմերի պակաս չունենք, միշտ խնդիրներ ենք ունեցել իրավակիրառ պրակտիկայում: Ինձ մտահոգեց ցինիզմը այն երևույթի, ինչին այսօր ականատեսն ենք. խելագարության կանխավարկածով պետք էր առաջնորդվել այդպիսի բան ենթադրելու համար:

Իհարկե, բանակում կան նաև ազնիվ ծառայողներ, գեներալներ, որոնք վարձով են ապրում, բայց ես ինքս եմ ականատես եղել զինվորների իրավունքների խախտումների, տարիներ շարունակ բանակը լափող գեներալների ցոփ ու շվայտ կյանքի, բայց տեսել ենք նաև դրա դեմ չպայքարող պետական ապարատ, դրա դեմ աչք փակող իրավապահ մարմիններ: Ես վստահ եմ, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ենթադրյալ գործողությունների մասին տեղյակ են եղել այդ օրերի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Ռազմական ոստիկանության պետը, զինվորական դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, ավելին՝ Գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Բացառվում է, որ Գրիգորյանը միայնակ կարող էր այդպիսի ծավալներ ունեցող ենթադրյալ հանցագործություն կատարել»,- նշեց Նորիկյանը:

Զադոյանը հավելեց, որ դա համակարգային երևույթ է. «Սա շղթայի ընդամենը մի օղակն է, կա բարձր քաղական կամք՝ հանձին վարչապետի, հասարակությունը պետք է աջակցի, լինի պահանջատեր, որ այս շղթայի բոլոր օղակները բացահատվեն և մեր բանակը մաքրվի կոռուպցիայից: Խնդիրը միայն բանակում չէ, պետական տարբեր օղակներում է»:

«Պանդորայի արկղը բացվել է», – ընդգծեց Ն. Նորիկյանը:  Մեր զրուցակիցները վստահ են՝ բացահայտվելու են նաև Մանվել Գրիգորյանի զինակիցները:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում