«Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի գործն ընդլայնվում է. Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը շարունակում է քննել «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի գործը։ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ 3 օր առաջ նոր մեղադրյալ է ներգրավվել՝ ընկերության գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը, որին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար (Քրօր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով)։ Գլխավոր հաշվապահից ընդամենը քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։
Գործով միակ կալանավորվածը «Կենտրոն մաքրության» տնօրեն Սամվել Հովհաննիսյանն է։ Եվս 5 աշխատակցի խարդախության հոդվածով մեղադրանքներ են առաջադրել։
Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատասխանատու էր Կենտրոն վարչական շրջանի սանիտարահիգիենիկ վիճակի համար, սակայն աշխատելու փոխարեն այստեղ պետական գումարների հափշտակությամբ, փողերի լվացմամբ են գբաղվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:








































