Բելգիայի սենատը հինգշաբթի ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել անչափահաս տերմինալ հիվանդների էֆթանազիայի մասին օրինագծին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բելգիական ԶԼՄ-ներին:
Օրինագծին կողմ է քվեարկել 50 մարդ, դեմ՝ 17-ը:
Այժմ օրինագիծը քննարկման է ուղարկվել խորհրդարանի ստորին պալատ: Սակայն պատգամավորները հավանաբար չեն հասցնի քննարկել այն մինչ մայիսի 25-ը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:










































