Դերասանուհի Դեմի Մուրը, ով վերջնականապես բաժանվել է Էշթոն Քեթչերից, վաճառել է 250 հազար դոլար արժողությամբ իր ամուսնական մատանին:
Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը America’s Star magazine պարբերականին հաղորդել է, որ Էշթոնը կոտրել է Դեմիի սիրտը: Այն ամենը, ինչ հիշեցնում է նրա մասին, ցավ է պատճառում Մուրին, ով ցանկանում է երջանիկ լինել:
Վաճառելով 5 կարատանոց ադամանդով զարդարված մատանին՝ 51-ամյա դերասանուհին փորձել է ազատվել Էշթոնի հետ կապված հիշողություններից:
Հիշեցնենք, որ Էշթոնը և Դեմին ամուսնացել են 2005 թ., իսկ ամուսնալուծության մասին հայտարարել են 2011 թ.:








































