Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովին, ով անցած շաբաթ Մոսկվայում մասնակցել է «եվրամայդանի» աջակցության միտինգին, արգելել են մուտք գործել Ուկրաինա:
Այս մասին նրան տեղեկացրել են Կիևի օդանավակայանում:
Տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները Նեմցովին չեն բացատրել, թե ինչու են արգելում նրա մուտքն Ուկրաինա, և թե ինչքան ժամանակով է այդ արգելքը գործում:









































