Thursday, 16 05 2024
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

Մարտի 1-ի գործը կոծկողները պետք է պատասխան տան. Մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացողները՝ կոչումազրկվեն

Աղվան Հովսեփյանի հրաժարականը, ինչ խոսք, ուրախացրեց շատերին, սակայն այս օրերին տեսակետներ են հնչում, որ միայն հրաժարականով հարցը չի լուծվում։ Անհրաժշտ է նաև նրան պատասխանատվության ենթարկել, քանի որ տարիներ շարունակ նա հանցագործություններ է կոծկել, փոխել գործերի քննության ընթացքը, խոչընդոտ հանդիսացել աղմկահարույց գործերի բացահայտման համար, ինչպիսին, օրինակ, Մարտի 1-ի գործն է։

Աղվան Հովսեփյանի և նախկին իշխանությունների ժամանակ աշխատած պաշտոնյաների պատասխանատվության անհրաժեշտություն տեսնում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրա խոսքերով՝ Աղվան Հովսեփյանի հեռանալը, ՀՔԾ պետի հեռանալը պետք է ազդակ լինեն բոլորին։

Նրանք տարիներ շարունակ խոչընդոտել են նախաքննությանը, թույլ չեն տվել գործերը բացահայտվեն, արդարադատություն իրականացվի։ «Աղմկահարույց գործերով երբեք բացահայտում և արդարադատություն չի եղել։

Երկու տասնամյակ Աղվան Հովսեփյանը զբաղեցնում էր գլխավոր պաշտոններ. նախ երկարատև գլխավոր դատախազ, իսկ հետո Քննչական կոմիտեի նախագահ, որը բազում գործեր է կոծկել, անմեղ մարդիկ են հայտնվել բանտերում։

Աղվան Հովսեփյանը կանխում էր գրեթե բոլոր զինվորական հանցագործությունների բացահայտումը։ Այս ամենի համար պատասխանատվությունն անխուսափելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ կարծում է, որ առաջնահերթը Մարտի 1-ի գործի բացահայտումն է, քանի որ եթե գործը բացահայտվի, ապա դրան զուգահեռ կբացահայտվի նաև այն անձը, կամ անձինք, ովքեր խոչընդոտել են տարիներ շարունակ գործի բացահայտմանը։

«Երբ որ Մարտի 1-ը ամբողջ ծավալով բացահայտվի, զուգահեռաբար չի կարող չբացահայտվել նաև կոծկումները, որովհետև պատահական չէ, որ գործը այսքան տարի չի բացահայտվել։

Դրա համար եմ ասում, թող գործը բացահայտվի, որ տեսնենք, թե արդյոք այս տարիների չբացահայտման մեղավորը Աղվան Հովսեփյանն էր, թե ավելի վերև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները։

«Եթե պարզվի նրա մեղավորությունը, ապա Քրեական օրենսգիրքը սահմանում է պաշտոնական դիրքը չարաշահելու, լիազորությունների սահմանները անցնելու և այլնի համար։ Գործի բացահայտումներից հետո բոլոր հարցերը պատասխաններ կստանան»,-ասաց Վարոսյանը։

«Եթե քրեական գործերով բացահայտվի, որ այդ մարդիկ ներգրավված են եղել Մարտի 1-ի գործով, եղել են կազմակերպիչ, կամ կոծկել են գործերը, ապա պետք է կանչվեն հարցաքննության և պատասխանատվության ենթարկվեն։ Նոր Հայաստանում ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր կասկածները կփարատի և կտա բոլոր հարցերի պատասխանները։

Գործի բացահայտումից հետո այլևս ոչ ոքի մոտ կասկած չի առաջանա, թե ով է կանգնած եղել այս ամենի հետևում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մարտի 1» ՀԿ նախագահ Առաքել Սեմիրջյանը։

Առհասարակ, եթե հետահայաց նայում ենք, ապա մարտի 1-ից հետո Մարտի 1-ի գործով շատ պաշտոնյաներ են «պարգևատրվել» իշխանություններին մատուցած ծառայության համար, որոնց հարցը ևս պետք է դառնա քննության առարկա։

Այդ ժամանակ իշխանության մեջ գտնվող, բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք հատկապես Մարտի 1-ի ժամանակ դերակատարություն են ունեցել, հրաման են կատարել և այդպիսով ծառայություն մատուցել իշխանություններին, այսօր ոչ միայն չեն պատժվել, այլև իշխանությանը մատուցած «ծառայությունների» համար գեներալի կոչումներով թոշակի են գնացել և հիմա մեր՝ հարկատուներիս հաշվին հսկայական՝ 400-450 հազար դրամ թոշակ են ստանում։

Մարտի 1-ից հետո մասնավորապես գեներալի կոչում ստացավ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը։ Հենց նրա ղեկավարած վարչությունն էր 2008 թվականին գաղտնալսել ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները:

Զբաղեցրած պաշտոնից նա գեներալի կոչումով ազատվեց 2011-ի նոյեմբերին, ըստ շրջանառվող լուրերի՝ սպասվող հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, սակայն այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով:

Մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացավ նաև Մարտի 1-ին ակտիվ դերակատարություն ունեցած ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության վարչության պետ Զավեն Նանյանը, Հրանտ Եպիսկոպոսյանը, Երևանի նախկին տխրահռչակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որի մասով անգամ ՄԻԵԴ որոշում կա, որտեղ հաստատվել է նրա կողմից մարդկանց խոշտանգելու փաստը։

Գեներալի կոչում է ստացել նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, ներկայումս Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, որի թեթև ձեռքով էլ գործը կոծկվեց և մի շարք էական հանգամանքներ դուրս մնացիին գործից։ Մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացավ նաև Մարտի 1-ին ոստիկանական օպերացիայի փաստացի ղեկավար Սաշիկ Աֆյանը։

Հիմա երբ խոսվում է Մարտի 1-ի բացահայտման մասին, վարչապետը հանձնարարականներ է տալիս, ապա ողջամիտ կլինի նաև քննություն կատարել և պարզել, թե վերը թվարկված անձինք ինչու են գեներելի կոչում ստացել և ինչու է հիմա պետությունը նրանց մոտ կես միլիոն թոշակ վճարում։

Ինչի՞ համար։ Մի՞թե մարտի 1-ին, ղեկավարության հրամանով, ժողովրդի վրա կրակելու, ցուցարարներին ծեծի ենթարկելու, հալածելու, խոշտանգելու, գործերը կոծկելու, արդար դատաքննությանը խոչընդոտելու համար։

Թերևս Հայաստանում դժվար գտնվի մեկը, որը կարող է կասկած հայտնել, որ մարտի 1-ից հետո վերը թվարկված մարդիկ գեներալի կոչում են ստացել արդարացիորեն, արժանի են այդ կոչմանը։

Այդ Սերժ Սարգսյանն է նրանց կոչում շնորհելով շնորհակալություն հայտնել «մատուցված ծառայության համար։ Հետևաբար, շատ ողջամիտ կլինի հենց Մարտի 1-ի գործի բացահայտման շրջանակներում հանրային կարծիքի ձևավորումից, հանրային պահանջի առկայության պայմաններում հանդես գալ առաջարկությամբ՝ կոչումազրկել Սաշիկ Աֆյանին և մյուսներին։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում