Աշխարհի ամենաուժեղ կանանցից մեկը՝ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հայտարարել է, որ երբեք չի զղջացել, որ երեխաներ չունի: Նա ավելացրել է, որ այդպիսին է նրա գիտակցական ընտրությունը:
Ի պատասխան ՀԱՀ-ում գտնվող Օփրա Ուինֆրիի անվան աղջիկների համար նախատեսված Ակադեմիայի սանուհիներից մեկի նամակին՝ նա գրել է. «Եթե ես երեխաներ ունենայի, նրանք ինձ կատեին: Ամեն ինչ կավարտվեր նրանով, որ նրանք կսկսեին ինձ քննադատել «Օփրայի շոու»-ի ոճով: Իմ կյանքում շատ տհաճ պահեր կան, որոնք կարող են իմ մերձավորներին ստիպել տառապել: Այն ժամանակ, երբ իմ դպրոցական ընկերուհիները մտածում էին ինչպես կանվանեն իրենց ապագա երեխաներին, ես երազում էի մարդկանց Մարտին Լյութեր Քինգի չափ բարություն անել»:
Այսօր Օփրայի կողմից հիմնադրված ուսումնական հաստատությունը ՀԱՀ-ում շատ աղջիկների կրթություն ստանալու հնարավորություն է տալիս:








































