ԵՄ բարձրագույն դատական ատյանը որոշել է, որ միասեռ զույգերին պետք է նույնպիսի առավելություններ և իրավունքներ տրվեն, ինչպիսին տրվում են ավանդական ընտանիքներին: Դատարանի որոշումը վերաբերում է նաև այն պետություններին, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացվել են:
Այս մասին է տեղեկացնում է AP գործակալությունը: Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում:
Առիթը Եվրոպական դատարան դիմած միասեռ քաղաքացիական համաձայնագրով տղամարդ-զուգընկերոջ հետ ապրող ֆրանսիացի բանկային ծառայող Ֆրեդերիկ Հեյի դիմումն է, ում հրաժարվել են ավանդական ընտանիքներին հասանելիք գումարային բոնուսներ վճարել:
Այն պահին, երբ Հեյը հայց է ներկայացրել, Ֆրանսիայում միասեռ ամուսնությունները դեռ օրինականացված չեն եղել:
Դատարանը Հեյի հետ կապված իրավիճակը «սեռական փոքրամասնության հատկանիշներով խտրականություն» է անվանել:
Դատարանի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշմամբ ԵՄ բոլոր պետությունների համար իրավական նոր ստանդարտ է սահմանվում:
Այսօր միասեռ ամուսնությունները ԵՄ բազմաթիվ պետություններում օրինականացված չեն:









































