Տղամարդկանց թենիսի աշխարհի 5-րդ ռակետ Խուան Մարտին դել Պոտրոն ճանաչվել է Արգենտինայի 2013 թվականի լավագույն մարզիկ:
Պատվավոր մրցանակի համար պայքարում թենիսիստը շրջանցել է կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին, ով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրն այս մրցանակաբաշխությունում նախորդ տարի էլ զբաղեցրել էր 3-րդ տեղը:
«Սա շատ ավելի լավ տարի էր, քան ես ակնկալում էի: Գլխավորը` նորից զգացի, որ այդքան մոտ եմ գտնվում համաշխարհային գագաթին: Ես շատ եմ սպասում հաջորդ տարվան: Դժվար կլինի պայքարել Նովակ Ջոկովիչի, Ռաֆայել Նադալի ու Էնդի Մարեյի դեմ, բայց ես հավատում եմ, որ կարող եմ դա անել»,- ասել է Դել Պոտրոն Clarin-ի հետ զրույցում:
25-ամյա թենիսիստը վերջին մրցաշրջանում հաղթել է 4 մրցաշարերում` Ռոտերդամում, Վաշինգտոնում, Տոկիոյում և Բազելում:









































