Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընկերներից Արսեն Կարապետյանը հացադուլ եւ նստացույց է հայտարարել: Գրիգորյանը հայտնել է, որ նրա հետ գիշերը հրապարակում է անցկացնելու:
Նշենք, որ այսօր Էջմիածնում միաժամանակ ցույցի էին դուրս եկել Կարեն Գրիգորյանի աջակիցներն ու նրա հրաժարականը պահանջողները: Վերջինները որոշել են այսօր ցրվել եւ նորից ցույցի հավաքվել վաղը՝ հունիսի 17-ի առավոտյան ժամը 10:00-ին: